«Վերելք»․ Նողկալի է ուրիշի մահը տենչացող լրբերի պիղծ բազմությունը (տեսանյութ)

«Նողկանք ես ապրում ուրիշի մահը տենչացող ֆեյսբուքյան լրբերի պիղծ բազմությունից և զարհուրում, որ ֆեյսբուքից դուրս նրանք երեսպաշտ հեզ ժպիտով քեզ հետ կիսում են միևնույն քաղաքն ու երկիրը»։ Այսպես էր իր հույզերն արտահայտել մի քաղաքացի, տեսնելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան առթիվ այս օրերի ֆեյսբուքյան վակխանալիան։ Իսկ մեկ այլ քաղաքացի  ահա թե ինչպես էր արձագանքել՝ «Մեր հասարակության մեջ կան մարդկային կերպարով բիոզանգվածներ։ Իսկ այլ կերպ ո՞նց բնութագրես մարդուն, ով Հրայր Թովմասյանի լաց լինող կադրերի տակ գրում է. «Տականք, մթոմ մատդ խառը չի»։

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը քննում է  բանական մարդուն պատիվ չբերող այս երևույթի արմատները, տարածվածության աստիճանը և երկիրը նման վիճակից հանելու քայլերի համակարգի ուրվագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում