Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնին ձեռնտու է լավ հարաբերությունների պահպանումը Մոսկվայի և Պեկինի հետ, այնուհանդերձ չի կարելի թույլ տալ այլ երկրների՝ իրենց շահերի համար օգտագործել ԱՄՆ-ը: «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ, այս մասին նա հայտարարել է կիրակի՝ ելույթ ունենալով Տեխասում ԱՄՆ գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Չինաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը լավ է,  դա լավ է նաև Ռուսաստանի և  շատ այլ երկրների հետ: Բայց մենք չենք ուզում, որ մեզ օգտագործեն իրենց շահերի համար»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2019-ի դեկտեմբերին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցից հետո հայտարարել է, որ Թրամփը գիտակցում է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգուտները, բայց ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք չեն ընդունում այս տեսակետը և խանգարում են երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավմանը: