Կուտոյանի ողբերգական մահը ևս մեկ «կա՛նգ առ»-ի հրահանգ էր (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալվել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, որը մեզ հետ զրույցում անդրադարձավ նախկին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվանը։ Իսագուլյանը նշեց, որ այս դեպքը կապված է մեր երկրում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի հետ։ «Այս քայլով Կուտոյանը «կա՛նգ առ-ի» մեսիջ էր հղում իշխանություններին»,-նշեց մեր զրուցակիցը։ Նրա կարծիքով վերջին շրջանում բոլոր առեղծվածային մահվան դեպքերը ինչ-որ առումով հետևանք են այն հանգամանքի, որ նման քայլ կատարողները, տեսնելով երկրի զարգացման վտանգավոր ուղղությունները, ոչ միայն չեն կարողանում այդ ամենի դեմն առնել, այլև մի տեսակ զոհողության են գնում՝ դրանով հասարակության ուշադրությունը սևեռելով այդ վտանգների վրա։ Բանախոսը նշեց, որ Աստված մի արասցե, բայց նման վտանգ է սպառնում նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։  Ընդ որում Իսագուլյանը մատնանշեց, որ Վանեցյանի «կա՛նգ առ» հրահանգը պետք է ստանա նաև գործնական տեսք և ինքը հենց իրեն ապահովագրելու համար պարտավոր է և պետք է հանրությանը հասանելի դարձնի ոչ պետական գաղտնիք հանդիսացող այն տեղեկատվությունը, որը իր կարծիքով եղել է հակաօրինական, բայց ունեցել է հետևանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում