Սորոսականները Կուտոյանի ողբերգական մահը մղում են քաղաքական շահարկումների դաշտ (տեսանյութ)

«Մենք» հաղորդաշարի հյուրերն են՝ քաղաքական մեկնաբաններ Լիլիթ Պողոսյանը, Էդիկ Անդրեասյանը, Հայկ Խալաթյանը։

Քննարկման մասնակիցները նախ անդրադարձան այս իշխանության կողմից  լրատվամիջոցների դեմ իրականացվող  քաղաքականությանը։

Մասնավորաբար, քննարկման առարկա դարձավ  կառավարության նիստում վարչապետ  Փաշինյանի հետևյալ հայտարարությունը․ «Այսօր  Հայաստանում կան կոնկրետ անձանց  սեփականությունը  հանդիսացող  կոռուպցիոներների  հեռուստաընկերություններ, որոնց  լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա» կամ «Կոռուպցիա Գրուպ  ընկերություն»: Նա նաև  հանրայնացրեց կառավարության  նպատակը՝ առաջիկայում ներդնել լրատվամիջոցների իրական  սեփականատերերի բացահայտման  մեխանիզմներ:

Հայկ Խալաթյանը նկատեց․ «Իշխանությունը մի շարք ԶԼՄ-ների դիտարկում է որպես հակառակորդ քաղաքական ուժերի գործիքներ։  ԱՄՆ նախագահը ևս առաջատար լրատվամիջոցներին անվանում է «ֆեյք նյուզ»-եր։ Ինձ անձամբ դուր չեն գալիս երկրի վարչապետի կողմից արվող այդ հայտարարությունները։ Բայց Փաշինյանը կսահմանափակվի՞ միայն նման հայտարարություններով, թե խոսքի սահմանափակմանն ուղղված գործողություններ կձեռնարկի։ Այ, եթե կսկսվեն կոնկրետ  գործողություններ՝ իրենց ոչ հաճելի ԶԼՄ-ները փակելու, նրանց համար խոչընդոտներ ստեղծելու ուղղությամբ, դա  արդեն մտահոգիչ կլինի»։

«Ի՞նչ «եթե»-ի իմասին է խոսքը, երբ մենք արդեն ականատես ենք եղել կոնկրետ ճնշման դրսևորումների՝ կոնկրետ լրատվամիջոցի դեմ, խոսքս «5-րդ ալիք» հեռուստաընկերության մասին է, որի սեփականատիրոջը, անհասկանալի, ինչպես ասում են՝ մատից ծծած մեղադրանքով, կալանավորել են»,- ասաց Լիլիթ Պողոսյանը։

«Փաշինյանի հայտարարությունն ինքնին արտառոց է։  Համոզված եմ, որ Փաշինյանի քաղաքական թիմը ԶԼՄ-ների հետ աշխատելու մշակույթ չունի։ Երկրի ղեկավարությունը պետք է այնպես անի, որ ԶԼՄ-ներն աշխատեն պետության օգտին, ծառայեն պետությանը»,- ասաց Էդիկ Անդրեասյանը։

Լիլիթ Պողոսյանը հիշեցրեց, որ հեղափոխություն-իշխանափոխության օրերին լրատվամիջոցների կողմից չկար սուր հակազդեցություն, դա  առաջացավ այն ժամանակ, երբ իշխանության առաջին դեմքը հայտարարեց, թե որոշ լրատվամիջոցներ զբաղված են հակապետական  գործունեությամբ։ Ինչը բացարձակ անհիմն էր։

«Փաշինյանը որպես լրատվական դաշտի կարկառուն ներկայացուցիչ, ժամանակին սուր քննադատել է իշխանությանը, մասնավորաբար, երկրորդ նախագահի կառավարման տարիներին եղել է սուր ընդդիմություն, ու շատ  լավ գիտի հակաքարոզչության և՛ գինը, և՛  հետևանքները։ Ու հիմա խիստ  զգայուն է դրա նկատմամբ։ Սա է թերևս պատճառը, որ ընտանյոք հանդերձ դասեր են տալիս ԶԼՄ-ներին, թե ինչպիսի՞ն պետք  է լինի մամուլը,  ի՞նչ հոդվածներ պետք է գրեն, ինչպիսի՞ն չպետք է լինի ընդդիմադիր մամուլը»։

Հարցին, թե գուցե լրագրողնե՞րն են մեղավոր, որ իրենց հրապարակումներով մտել են ընտանիքից ներս, ինչն էլ առաջացրել է Փաշինյանների  հակազդեցությունը, Էդիկ Անդրեասյանը նկատեց․ «Մամուլը մեղավոր չէ, որ Փաշինյանի կինը կամ դուստրը սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել։ Մինչև հեղափոխությունը հազիվ թե նրանց հասարակությունը ճանաչում էր ու հեղափոխությունց հետո Փաշինյանն անձամբ գեներացրեց ընտանիքի անդամներին հասարակական  դեմք դարձնելու գործընթացը»։

Քննարկման հրավիրված լրագրողները համոզված են՝ վարչապետի կողմից հնչող անհասցե հայտարարությունները վտանգում են ոչ միայն լրատվական դաշտը,  այլև հարվածում են իր իսկ վարկանիշին, մարդիկ սկսում են չհավատալ նրա խոսքերին։

Քաղաքական մեկնաբանները մտահոգ են․ սորոսակաները մեծ վտանգ են ներկայացնում երկրի համար, որոնք ծանրակշիռ ձևով ներկայացված են իշխանության մեջ՝ կառավարությունում, Ազգային ժողովում։  Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց հայտնի սորոսականներից մեկը, Խորհրդի երկրորդ դեմքի կարգավիճակում ևս սորոսական կարկառուն ներկայացուցիչներից մեկն է։

Սորոսակաները գրոհել են մամուլի վրա, անգամ իրենք են ուղղորդում։ Լրագրողները խիստ վտանգավոր և ուղղորդող համարեցին  ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հետ կապված Ստյոպա Սաֆարյանի ու Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումները, դրանք դիտելով որպես հաղորդում հանցագործության մասին, նկատում են, որ  նրանք անպայմանորեն պետք է կանչվեն ՀՔԾ։

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում