Զինծառայողի վիճակը մնում է ծանր՝ դրական դինամիկայով. Արծրուն Հովհաննիսյան

Հունվարի 15-ին Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր՝ դրական դինամիկայով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):

Զինծառայողը տեղափոխվել էր Երևանի ԿԿԶՀ: