Կուտոյանի մահը դավադրական տեսությունների առիթ է դարձել․ The Washington

Գեորգի Կուտոյանի մահը բազմաթիվ դավադրական տեսությունների առիթ է դարձել, իսկ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները սոցցանցային տիրույթում մեղադրել են մեկմեկի։ Այս մասին գրել է The Washington Post պարբերականը, անդրադառնալով նախորդ օրը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվանը։ Հղում անելով The Associated Press-ին, պարբերականն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի դիակի հայտնաբերմանը՝ գլխի վնասվածքով։ Նշվում է, որ մինչ այժմ հրապարակված է մահվան պաշտոնական վարկածը։