Շիրակի մարզպետը՝ Հայաստանում գրանցված երկրաշարժի մասին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է  այսօր առավոտյան  Հայաստանում գրանցված երկրաշարժի մասին։ Իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․ «Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում, առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ (մինչև 1բալ) մոտ 20 ցնցում է գրանցվել և հենց նոր մի փոքր ավելի ուժգին մինչև 3 բալանոց ցնցում»։

Նշենք, որ հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում: