ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ըստ ռուսական ԶԼՄ-ի, նախևառաջ հրեական ծագում ունի, հնարավոր է, հայ են նրա մորական կողմի տատը կամ պապը (լուսանկարներ)

Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ըստ ռուսական ամենամեծ ժողովրդականությունն ունեցող կանացի հրատարակություններից մեկի` Woman.ru պարբերականի հրապարակման, մոր կողմից հայ է:

«Ասում են, որ նրա արմատները գալիս են Թայչարուխ գյուղից (այժմ ՝ Մեղրաձոր),- գրել է հիշյալ պարբերականը:- Թայչարուխը թուրքերենից թարգմանվում է որպես «մեկ չուստ», իսկ հայերենում հնչում է «мичуст». ըստ երևույթին, Միխայիլի նախնիները Ռուսաստանում ստացել են Միշուստին ազգանունը՝ փոխելով «չ» տառն ավելի բարեհունչ «շ» տառով»:

Խոսքը Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի Թայչարուխ (ներկայիս Կոտայքի մարզի Մեղրաձոր) գյուղի մասին է, որը թուրքերենից կամ, թերևս, ավելի ճիշտ պարսկերենից թարգմանաբար անվանել են Միչուստ: «Թայ»-ը նշանակում է մի, մեկ, իսկ հայերենի բազմաթիվ բարբառներում առկա «չարուխ» բառը «չարոխ» բառն է` «տրեխ», «հողաթափ» իմաստով, ինչպես և մեր լեզվում առկա բարբառային «չուստ» բառը: Ի դեպ, բացառված չէ, որ «չարոխ» կամ «չարուխ» բառը ոչ թե հայերենում փոխառություն լինի թուրքերենից կամ պարսկերենից, այլ հենց հայերենի բարբառային բառերից լինի, այս հարցի պատասխանը լեզվաբանները կիմանան, բայց տվյալ պարագայում սա չէ էականը:

Հայկական և ռուսական մի շարք լրատվամիջոցներ երեկ ավելի համառոտ կերպով հրապարակեցին այս մասին` չնշելով, սակայն, Միշուստինի ծնողների անուն ազգանունները, սակայն ռուսական լրատվամիջոցներից մեկն այսօր կատարեց թերևս առավել ուշագրավ բացահայտում:

«Ռուսաստանի Դաշնության նոր Վարչապետ Վլադիմիր Մոիսևիչի հայրը ծնվել է 1939 թվականին Պոլոտսկ քաղաքում (Բելառուսի ԽՍՀ),- գրել է Zavtra.ru: Նա հրեական ծագում ունի: Մայրը` Լուիզա Միխայլովնան`Կոտլասի տեղաբնիկ (Արխանգելսկի մարզ), ծնվ. 1942 թ.: Տարբեր աղբյուրներ վերագրում են նրան հայկական ծագում»:

Դատելով ամենից, Միխայիլ Միշուստինի ոչ թե մայրն է հայ, այլ մորական կողմի տատը կամ պապը, իսկ հայրը` Մոիսևը, հրեա է, թեև Վիքիպեդիա` ազատ հանրագիտարանում  Ռուսաստանի Դաշնության ներկայիս վարչապետի անունը ներկայացված է իբրև Վլադիմիրի: Նույնն է ներկայացված նաև ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:

Եվս մեկ մեջբերում Zavtra.ru-ի վերոնշյալ հրապարակումից. «Զույգն ապրել է Մոսկվայում: 1966-ին ծնվել է նրանց որդի Միխայիլը, չորս տարի անց՝ դուստրը՝ Նատալյան: 1980-ականներին ընտանիքը Մոսկվայից տեղափոխվեց մերձմոսկովյան Լոբնյա և հաստատվեց Բուկինո միկրոշրջանի Ցիալկովսկու փողոցի տուն 7-ում: Միշան ավարտեց Լոբնյայի թիվ 7 դպրոցը, դեռ այն ժամանակ սկսեց գրել բանաստեղծություններ և երաժշտություն: «Հենց քաղաքում Միխայիլ Միշուստինին նույնպես հիշում են: Մի քանի տարի առաջ Լոբնյայի քաղաքապետը նրան շնորհեց պատվավոր բնակչի կոչում: Եվ Միխայիլն իր քաղաքի մասին չի ​​մոռանում. նա ոչ միայն օգնեց հարազատ դպրոցին, այլև տեղական գերեզմանատանը կառուցեց մատուռ, տեղադրեց նոր դարբաս, բարեկարգեց մուտքը»,- տեղեկացնում է «Комсомолskскаaya правда»- ն»:

zavtra.ru-ն հրապարակել է նաև Միխայիլ Միշուստինի պատանեկության տարիների և այլ ուշագրավ լուսանկարներ:

Մեկ այլ լրատվամիջոցի` Ru.armlink-ի հրապարակման համաձայն, «Իր քաղաքական կարիերայից առաջ Միխայիլ Միշուստինն աշխատել է «Միջազգային համակարգչային ակումբ» ՓԲԸ-ում: ՄՀԱ- ն հիմնադրվել է Միշուստինի մոտ ընկեր Լևոն Ամդիլյանի կողմից»: Ըստ Ru.armlink-ի, հնարավոր է, նշված պատճառով են շատ փորձագետներ որոշել, որ այդ ընկերությունը հենց այնպես չէ, և Միխայիլ Վլադիմիրովիչը կիսով չափ հայ է:

Արթուր Հովհաննիսյան