«Վերելք»․ Դեպի 90-ականնե՞ր․ իսկ ինչպե՞ս ԱՄՆ-ը հաղթահարեց քրեաօլիգարխիան, հյուրը՝ Հասմիկ Մովսիսյան (տեսանյութ)

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրն առնելով՝ շատերը տագնապած կանչեցին՝ մի՞թե վերադառնում են 90-ական թվականները, երբ երկիրը երկար սպասված հեղափոխությունից հետո տրվեց ամենաթողությանը, անարխիային, երբ քաղաքական ու տնտեսական շարժառիթներով սպանություններին վերջ չկար։
Տխուր է, բայց կան ռեալ հիմքեր նույն կործանարար շրջապտույտի մեջ հայտնվելու։

Պարզվում է՝ ներկայիս գերհզոր ԱՄՆ-ը մոտ հարյուր տարի առաջ եղել է համանման իրավիճակում, բայց ահա նրանց նախագահ Թեոդոր Ռուզվելտը (ԱՄՆ 26-րդ նախագահ 1901-1909 թվականներին) կարողացել է հաղթահարել քրեաօլիգարխիան  և հանդիսանալ «շարժիչ ուժ» առաջադիմական հասարակության համար:
Ինչպե՞ս և ի՞նչ քայլերով է դա արվել, ներկայացնում է «Արսմաժոր» արվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում