Հայտնի են «Օսկարի» հավակնորդները

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկարի» հավակնորդների ցուցակը: «Ջոկերը» ներկայացված է 11 անվանակարգերում, «Իռլանդացին», «1917» և «Մեկ անգամ Հոլիվուդում» ՝ 10 անվանակարգերում:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Իռլանդացին», «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Ջոկերը», «Փոքրիկ կանայք», «Ջոջո ճագարը», «1917», «Մակաբույծները», «Մի անգամ․․․ Հոլիվուդում», «Ամուսնական պատմություն» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսորի» համար կմրցեն Մարտին Սկորսեզեն («Իռլանդացի»), Թոդ Ֆիլիպսը («Ջոկերը»), Սեմ Մենդեսը («1917»), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ․․․ Հոլիվուդում»), Պոն Չժու Հոն («Մակաբույծները»):

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի են հավակնում Հոակին Ֆենիքսը («Ջոկեր»), Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Լեոնարդո Դի Կապրիոն («Մի անգամ․․․ Հոլիվուդում»), Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Ջոնաթան Փրայսը («Երկու պապեր»):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սինթիա Էրիվոն («Հարիեթ»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ»), Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Սիրշա Ռոնան («Փոքրիկ կանայք»):

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Բրեդ Փիթը («Մի անգամ․․․ Հոլիվուդում»), Թոմ Հենքսը («Գեղեցիկ օր հարևանությամբ»), Էնթոնի Հոփկինսը («Երկու պապերը»), Ալ Պաչինոն և Ջո Փեշին («Իռլանդացին») ֆիլմի համար:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կարող են լինել Մարգո Ռոբին («Սկանդալ»), Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»), Սկառլեթ Յոհանսոնը («Ջոջո ճագարը»), Քեթի Բեյթսը («Ռիչարդ Ջուելի Գործը»), Ֆլորենս Պյուն («Փոքրիկ կանայք»):

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Ինչպես վարժեցնել վիշապին 3, Թաքնված աշխարհը», «Խաղալիքների պատմություն 4», «Կորուսյալ օղակ», «Կլաուս», «Ես կորցրել եմ իմ մարմինը»: