Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի սակագնի վերանայման հարցը: Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն համապատասխան հայտով դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»,-տեղեկացրել են ընկերությունից:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասել էր, որ թեև 2020 թ. սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար գազի գինը պահպանվել է, սակայն ամենայն հավանականությամբ «Գազպրոմ Արմենիան» բնակիչների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի: