Նիկոլն իրականում ամբողջովին կտրվել է իրականությունից

Նիկոլը խոսում է միայն ֆեյսբուքյան ֆեյքերի QR կոդի ու սատանայի մասին, չի խոսում տնտեսության զարգացման և ազգային անվտանգութայն հարցերի մասին:

Պետության ղեկավարն իր առջև ծառացած բոլոր խնդիրները մի կողմ թողած՝ ամբողջ օրը զբաղված է սոցցանցերում և վիրտուալ տիրույթում մարդկանց հաճոյանալու և հերթական տեսարանն ապահովելու գործին։ Այլապես ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն հանգամանքը, երբ երկրի վարչապետը տնտեսության զարգացման և ազգային անվտանգության հարցերի մասին խոսելու փոխարեն՝ խոսում է ֆեյսբուքյան ֆեյքերի QR կոդի ու սատանայի մասին: Ավելին, այս հարցերում «հստակեցումներ» կատարելու մասով հատուկ հանձնարարականներ է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը։ Բավականին զարմանալի, ինչո՞ւ ոչ՝ զավեշտալի են դարձել Նիկոլի ֆեյսբուքյան գրառումներն ու տեղադրած հղումները։ Որոշակի ուսումնասիրություն անելուց հետո պարզ է դառնում, որ, ասենք, հունվարի 6-ին նրա կողմից արված այն գրառումն էր, թե իբր ՀՀ-ն իր ՀՆԱ-ով գերազանցել է Վրաստանին ու Ադրբեջանին, որին շատ կարճ ժամանակ անց հրապարակավ պատասխանեց Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ նշելով, թե ներկայացված թվերը սխալ են, քանի որ անտեսվել են տարրական մեթոդոլոգիական հարցերը։ Այլ կերպ ասած՝ Թուրնավան Նիկոլին հասարակ մեթոդոլոգիական սկզբունքներ իմանալու մասին է հուշում։ Այսպիսով՝ ստացվում է այնպես, որ Նիկոլի վիճակագրական մոլուցքն այն աստիճանի է հասել, որ դրան սկսել են արձագանքել անգամ հարևան պետությունները։ Իսկ այս ամենի հետ մեկտեղ մեր ԱԳՆ-ի ու պատկան մյուս կառույցների կողմից ոչ մի համապատասխան արձագանք ու հայտարարություններ չհնչեցին։ Երեկ էլ նա ներկայացնում էր, որ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը» ինքն է, այնինչ՝ դեռևս 20 տարի առաջ այդ կարգավիճակում հայտնվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս ամենն ակնհայտորեն խոսում է այն մասին, որ Նիկոլն իրականում ամբողջովին կտրվել է իրականությունից, կորցրել է իրականության ու ժամանակի զգացողությունը և ապրում է դեռևս իր կողմից ընդդիմադիր տարիներին ներդրված՝ ««Հայլուրի» Հայաստանում», որտեղ ամեն ինչ հրաշալի է, իսկ մարդիկ երջանիկ են ու անհոգ։ Ու սա ակնհայտ է դառնում Նիկոլի ֆեյսբուքյան ստատուսների բառամթերքից: Կարդալով նրա գրառումները՝ անընդհատ հանդիպում ենք «Հայաստանի աննախադեպության», «բարի ցանկությունների», «անհագ ժպիտների» հետ կապված տեքստերի, ու կարևորն այն է, որ այս ամենը նա անում է բավական լուրջ ֆոնի վրա։ Վերը թվարկվածն ապացուցում է այն, որ ներկայումս Նիկոլը գտնվում է լուրջ քաղաքական դեպրեսիայի մեջ, կորցրել է երկիրը կառավարելու իր պատկերացումների մոդելը (որը ի սկզբանե չի էլ եղել), և ստեղծված լճացումն ու «քաղաքական տուպիկը» փրկելու համար ինչ-որ անհասկանալի գրառումներով ու գերմարդկային ձեռքբերումների, հայրենադարձության ու նմանօրինակ մանիպուլյացիաներով փորձում է ֆեյսբուքյան տիրույթում հերթական բուռն տեսարաններն ապահովել։ Այլ բնորոշմամբ՝ կա երկու զուգահեռ իրականություն. այն, ինչ իրականում տեղի է ունենում Հայաստանում, և այն, ինչ ֆեյսբուքով մատուցում է Նիկոլը։ Ըստ էության, երբ նա ժամանակին իր ֆեյսբուքյան լայվերը մեկնաբանում էր որպես ժողովրդի հետ թափանցիկ ու հաշվետվողական լինելու միջոց, այժմ պարզ է դառնում, որ նա այդ տիրույթում խոսում է միայն իրեն հարմար թեմաների մասին, իսկ բուն սկանդալների մասին միայն խոսում են «հակահեղափոխականներն» ու «նախկին ռեժիմի ստրուկները»։

Հ.Գ. Արտանիշի լեռնագագաթից Նիկոլը խաղաղության կոչով հանդես եկավ՝ իր խոսքն ուղղելով ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարությանը։ Նիկոլի խորհրդականներն ու PR-շիկների խումբը, թերևս, իրեն համոզել ու վստահեցրել էին, որ նա մերօրյա Միկոյանն է, և Անաստաս Իվանովիչի ոճով կարող է կանխել համաշխարհային մակարդակի բախումները։

Արթուր Թովմասյանֆեյսբուքյան էջից։

Նիկոլը խոսում է միայն ֆեյսբուքյան ֆեյքերի QR կոդի ու սատանայի մասին, չի խոսում տնտեսության զարգացման և ազգային…

Опубликовано Artur R Tovmasyan Четверг, 16 января 2020 г.