ԱՄՆ-ը հաստատել է՝ Իրանի հարվածի հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ Իրանի կողմից Իրաքում բազայի հրթիռակոծության պատճառով 11 ամերիկացի զինծառայող է տուժել։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Հաղորդվում է, որ նրանց մոտ ուղեղի ցնցում է կասկածվում, այդ պատճառով նրանք հոսպիտալացվել են Քուվեյթի և Լանդշտուլի հոսպիտալներ։

«Սպասվում է, որ զինծառայողները Իրաք կվերադառնան, երբ արդեն ենթակա կլինեն ծառայության»,- հայտնել է CENTCOM-ի կապիտան Բիլ Էրբան։

Իրանը հունվարի 8-ին հարվածել է ամերիկյանի բազայի ուղղությամբ, բաց թողնելով շուրջ 15 հրթիռ։ Սա Իրանի պատասխանն էր ԱՄՆ-ին, հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հարվածների հետևանքով զոհեր ու տուժածներ չկան։ Իրանում հայտարարել էին 80 զոհի մասին։