Իշխանությունը ֆեյքերի կարիք չունի․ լուրջ չեմ վերաբերվում այդ զրպարտություններին (տեսանյութ)

«Վստահեցնում եմ, որ նման գործառույթ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը չունի։ Ընդհանրապես կարծում եմ, որ ֆեյքերով հանրային կարծիք հնարավոր չէ ստեղծել։ Այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ստեղծելու կարիք չունի, որովհետև հանրային աջակցություն կա»,- այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

ՊՈԱԿ-ի հասցեին հնչող քննադատությունները, ըստ որոնց՝  ՊՈԱԿ-ը ֆեյքերի մեծ բանակ ունի, որոնք սոցիալական ցանցերում իշխանահաճո գրառումներով են հանդես գալիս և քննադատում ու հայհոյում ոչ իշխանամետ կարծիք ունեցողներին, Մովսիսյանը լուրջ չի վերաբերվում։

Մանրամասները՝ տեսանյութում