Պատերազմը տարածվում է նաև Անդրկովկասում…

2020 թվականը շատ բուռն մեկնարկ ունեցավ։ Աշխարհը դեռ մարսում է իրանա-ամերիկյան հակամարտության սրման հերթական փուլը, իսկ Հայաստանի համար վատ նորություններ են սկսվել: Ափսնիի Հանրապետությունում (Աբխազիա) արդեն մի քանի օր է՝ ինչ սրացում է տիրում: Որոշ խմբեր, հենվելով տեղական խորհրդարանի պատգամավորների վրա, ցանկանում են հեղաշրջում իրականացնել: Համապատասխանաբար, Վրաստանում ոգեշնչվել են և երազում են կրկին օկուպացնել Ափսնիի Հանրապետությունը: Ուզում ենք հիշեցնել, որ երբ 2008-ին վրացիները փորձում էին օկուպացնել Հարավային Օսիայի Հանրապետությունը և օսերին ցեղասպանության ենթարկել, Ադրբեջանը «պատրաստ» սպասում էր, և ադրբեջանցի պաշտոնյաները չէին թաքցնում․ եթե վրացիները «հաջողության հասնեն», ապա թուրքերը ևս կշտապեն հարձակվել Հայաստանի և Արցախի վրա: Հետևաբար, եթե «պրոքսի պատերազմի» միջոցով այժմ Սուխումում արտատարածքային ուժերի գործակալները նշեն հաղթանակը, ապա Հայաստանի և Արցախի քաղաքացիները ստիպված կլինեն պատրաստվել բացասական սցենարին: Այդ թվում` տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությանը:

Ափսնիի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան դիմակայել էր, ինչքան հնարավոր եղավ: Չնայած կան սարսափելի, վախեցնող տեղեկություններ: Այսպիսով, «խաղաղ ցուցարարները» (անիծված լինի նա, ով հորինել է նման անվանում…) ներխուժել են նախագահական նստավայր և գողացել այնտեղ պահվող զենքերը: Դա նշանակում է, որ վաղն այդ զենքերը «կխոսեն», իսկ «խաղաղ ցուցարարները» ճշգրտությամբ մեղադրելու են Խաջիմբայի կողմնակիցներին կրակ բացելու մեջ կամ էլ՝ ինչ-որ ուրիշ բանի մեջ: Պարկուճներ և այլն․ ամեն ինչ խոսելու է զենքի օգտագործման մասին, որը հաշվառված է իշխանության և ուժային կառույցների հաշվեկշռում:

Բայց սա դեռ ամբողջ տագնապալի տեղեկատվությունը չէ, որ պետք է գնահատեն Հայաստանի և Արցախի իշխանությունները՝ որպես մեր երկու հանրապետությունների անվտանգության ուղղակի սպառնալիք: Ափսնի-Աբխազիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանրապետության տարածքում հեղաշրջման փորձին մասնակցել են օտարերկրացիներ: Ինչպես պարզվեց, խոսքն իհարկե․․․ «ամերիկա-հեղափոխական» Ուկրաինայի քաղաքացիների մասին է: Ավելի պարզ՝ Ուկրաինայի նեոֆաշիստ-բանդերականների մասին: Ընդ որում, նրանք իբր իրենց անվանում են «Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչներ»: Սակայն աբխազները ԴԺՀ-ի իրենց ալիքներով պարզել են, որ ուկրաինացի դիվերսանտները ստում են: Այս պահին ճշտվում է այդ քաղաքացիների՝ Աբխազիա-Ափսնիի տարածքում գտնվելու նպատակը: Չնայած մենք կասկածներ չունենք. Արցախյան պատերազմում այդ սրիկաները մասնակցել են Ադրբեջանի կողմից, իսկ Աբխազիա-Ափսնի անկախության համար պատերազմում (1991-93 թթ․)` Վրաստանի: Ուկրաինացիները, առավել ևս այս «տեսակի», հայերի, աբխազների և օսերի բացահայտ թշնամիներ են, քանզի 2008 -ին նրանք սպանում էին Հարավային Օսիայի բնակիչներին: Իսկ Արցախում՝ հայերին: Ընդհանրացված ձևով ուկրաինացիները Կովկասի և Անդրկովկասի ազատասեր ժողովուրդների թշնամիներն են:

Աբխազիա-Ափսնիում սպասում էին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի ժամանմանը: Նա եկել էր հանրապետություն օգնելու, գտնել ճգնաժամի լուծման ուղիները, ինչպես նաև բախումներից խուսափելու համար: Հունվարի 11-ի առավոտից Նուրգալիևը բանակցություններ էր վարում: Ըստ ամենայնի, հանրապետության քաղաքական ուժերի ամբողջ սպեկտրի հետ: Մենք «տաք հետքերով» բոլոր մանրամասները չենք իմանա:  Նախագահ Խաջիմբան, ինչպես հայտնում են, ամսի 12-ին հրաժարական է տվել: Ըստ երևույթին, Նուրգալիևը չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը, և կիրակի օրը Սուխում է ժամանել նաև ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը: Աբխազիա-Ափսնիի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել երկրի վարչապետ Վալերի Բգանբան: Խաջիմբան իր ուղերձում ասաց, որ այդ քայլին է դիմում՝ ազգի և երկրի պառակտումից խուսափելու համար: Բայց հանրապետության վիճակը դեռ հեռու է կայունությունից…

Այնուամենայնիվ, մեզ չի կարող չանհանգստացնել Աբխազիա-Ափսնիի հայկական համայնքի անվտանգությունը: Եթե ​ հավատանք հունվարի 10-ին Աբխազիայի հայերի միության ղեկավար Խաչիկ Մինասյանի հայտարարություններին, ապա հայ համայնքը դեռ ներգրավված չէ Սուխումում անցկացվող գործողություններում, և Աբխազիայի մայրաքաղաքում առկա լարվածությունը չի կարող որևէ վտանգավոր ազդեցություն ունենալ հայ համայնքի վրա: Դա հանգստացնում է, բայց միայն մասամբ, քանի որ ավելի ուշ Մինասյանն ինքը խոստովանել է. «Իհարկե, որոշ հայեր մասնակցում են այդ գործողություններին, բայց համայնքն ինքնին ներգրավված չէ այս ամենի մեջ: Մենք չենք խառնվում այս գործընթացներին: Իսկ դիրքորոշման առկայությունն այս դեպքում պարզապես անհնար է: Մենք կոչ ենք անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, բայց արդյո՞ք նրանք կլսեն մեր կոչերը»: Թվում է, թե  նույնիսկ մեկ-երկու հայի «մասնակցությունը» Կիևի կիսավազակային «մայդանին» չի հանգեցրել նրան, որ մեր ժողովուրդը «ընդգրկվել է» այսպես կոչված «մայդանյանների» ցուցակներում, և թվում է, թե անհայտ մեկ-երկու հայի «մասնակցությունը» Դոնբասի աշխարհազորին հաց մատակարարելուն այնուհետև չի օգտագործվել քարոզչական նպատակներով:

Մի խոսքով, պատերազմը գալիս է մեր տարածաշրջան, և այս պատերազմը, հաշվի առնելով ուկրաինացի դիվերսանտների ձերբակալությունը Ափսնի-Աբխազիայում, պարտադրվում է տարածաշրջանից դուրս: Այնուամենայնիվ, հույս ենք հայտնում, որ այս անգամ ևս չեն իրականանա Ադրբեջանի և Վրաստանի «սպասումները»: Խաղաղություն և կայունություն ենք մաղթում աբխազներին, հայերին, մեգրելներին և Ափսնի-Աբխազիայի այլ ժողովուրդներին:

Սերգեյ Շաքարյանց