Եթե Միշուստինը լինի վարչապետ, գործադիրում երկու էթնիկ հայ կլինի․ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը անդրադարձել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը։

Ադրբեջանցի նախկին պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի թվիթերյան գրառումն այն մասին, թե․

«Ռուսաստանի ճակատագիրը կախված է մեր թվաքանակից»։

Զուլֆուգարովը մեկնաբանել է․

«Հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության 0,89%-ը… Եթե Միխայիլ Միշուստինը դառնա վարչապետ, իսկ Լավրովը եթե պահպանի արտգործնախարարի պաշտոնը, Ռուսաստանի կառավարությունում երկու էթնիկ հայ կլինի»։

Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ելույթից հետո կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ հրաժարական ներկայացրեց։ Պուտինը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին՝ ընդգծելով, որ այնուհանդերձ աշխատանքի մեջ «ամեն ինչ չէ, որ ստացվել է»։ Նույն երեկոյան ՌԴ առաջնորդը վարչապետի պաշտոնում առաջադրեց Հարկային դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին։