Քադիրովի լիազորությունները փոխանցվել են վարչապետին

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը բուժման կուրս է անցնում: Այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը:

«Սա սովորական պրակտիկա է, և այն օգտագործվում է բոլոր սուբյեկտներում»,- նշել է մամուլի քարտուղարը: Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ արձակուրդների ընթացքում Քադիրովի լիազորությունները բազմիցս փոխանցվել են Մուսլիմ Խուչիևին և նրա նախորդներին: