Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ԾԻԳ-ի տնօրենը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Մերուժան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից, այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը։