ՀՀ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը 15 օրով գործուղվում է ԱՄՆ՝ վերապատրաստման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը 15 օրով գործուղվում է ԱՄՆ:

Նա հունվարի 25-ից փետրվարի 9-ը կգործուղվի ԱՄՆ Կանզաս նահանգ՝ իրավապահների վերապատրաստման ակադեմիայի (KLETC) ուսումնական ծրագրերին և Կանզաս նահանգի ոստիկանության բաժինների աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: