ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող նախագիծը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկությունը:

Նաիրա Զոհրաբյանը նախագծով առաջարկում էր ՔՕ-ում նոր հոդված սահմանել, այն է՝ «Զինծառայողին ինքնասպանության հասցնելը»: Այժմ Քրեական օրենսգրքում առկա 110 հոդվածը վերաբերում է ընդհանրապես ինքնասպանության հասցնելուն` սահմանելով 3-5 տարվա ազատազրկում:

Առաջարկվող փոփոխությամբ կտարանջատվի զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործությունը, իսկ պատժաչափերն էլ կխստացվեն: