«Հեղափոխությունը» ճգնաժամի մեջ է

«Մերժիր Սերժին» լոզունգը բերաններին մարդկանց խաբեցին, թե մերժեք, որ լավ ապրեք`չստացվեց:

Հիմա արդեն երկու տարի է իրենք են իշխանություն և ժողովուրդը ավելի վատ է ապրում:

Ստի և մանիպուլյացիայի հիման վրա վատաբանեցին շատ ազնիվ և հայրենասեր մարդկանց, իսկ իրենց հռչակեցին «սուրբ», բայց մարդիկ տեսան, որ դա էլ է կեղծիք:

Ազգային և ավանդական արժեքները փորձեցին քանդել, եկեղեցուն «ծնկի» բերել, մամուլին լռեցնել, դա էլ չստացվեց:

Օրակարգ բերվեցին կեղծ լոզունգներ `տնտեսական հեղափոխություն, վեթթինգ և այլն, որ շեղեն մարդկանց իրական սոցիալական խնդիրներից, բայց չկա աճ, չկա հույս, չկա ակտիվ տնտեսական առաջընթաց: Փոխարենը ստացանք միլիոնների հասնող յուրայիններին տրվող պարգևավճարներ,փակվող մանկատներ և ծննդատներ, հիմնրկներ, ինչպես նաև մարդկանց կրճատումներ:

Ներդրումների փոխարեն վերցրեցինք կրկին միլիոնավոր եվրոներ վարկեր և պարտքեր և գնացինք հասանք մի վիճակի, երբ իշխող անձը իր ընտանիքը նույնպես մտցրեց քաղաքական ոլորտ՝ ձևավորելով կլանային կառավարման համակարգ:

ԱԺ-ն դարձավ մեկ անձի իշխանության սպասարկողը և կառավարության բերած օրենքների «դակողը»՝ տոկոսային առումով անհամեմատ զիջելով գործադիրին՝ օրենսդրական նախաձեռնությունների հարցում:

Հանգուցալուծումը մեկն է`գնալ արտահերթ ընտրությունների, ձևավորել օրվա քաղաքական պահանջներին համահունչ ԱԺ և կառավարություն:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից։

«Հեղափոխությունը» ճգնաժամի մեջ է«Մերժիր Սերժին» լոզունգը բերաններին մարդկանց խաբեցին,թե մերժեք որ լավ…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 14 января 2020 г.