ԱՄՆ զինծառայողները բունկերում թաքնված՝ նկարահանել են Իրանի հրթիռային հարվածը (տեսանյութ)

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում նկարահանված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասցրած հրթիռային հարվածն Իրաքում գտնվող «Այն ալ-Ասադ» ռազմաբազային: Ամերիկացի զինծառայողների նկարահանած տեսանյութը հրապարակվել է CNN հեռուստաընկերության թվիթերյան էջում:

Նկարահանումը, ամենայն հավանականությամբ, արվել է բունկերից, որտեղ թաքնվել էին ամերիկացի զինծառայողները:

Հիշեցնենք, որ լույս հունվարի 8-ին հրթիռակոծվել էր Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Տեսանյութը՝