Ադեկվատ դիսկուրսի փոխարեն «քուչի բեսեդկի բազառ»

Երեկ հետևեցի սոցիալական մեդիա տիրույթում ընթացող քաղաքական թիվ մեկ մարտին, որի սփռման ծավալը, հաշվի առնելով կողմերի համակիրների և ֆեյք բանակների պատկառելի քանակը, տարածվեց չորրորդ աստիճանի մետաստազի արագությամբ:

Պատերազմական գործողությունների թայմ-աութին արձանագրում եմ, որ մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, այլևս չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենը «քուչի բեսեդկի» մակադակի «բազառ» ու սա զարհուրելի է:

Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են, չկա այլևս գիծ, որից անդին աշխատի բարոյական որևէ արգելակ: Ամիսներ առաջ ես վախենում էի, որ մենք սրընթաց արագությամբ հատում ենք բարոյական անդառնալիության կետը` «точка невозврата»:

Ես հիմա արձանագրում եմ, որ մենք այլևս անդառնալիության կետից անդին ենք:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։

Ադեկվատ դիսկուրսի փոխարեն «քուչի բեսեդկի բազառ» Երեկ հետևեցի սոցիալական մեդիա տիրույթում ընթացող քաղաքական թիվ մեկ…

Опубликовано Naira Zohrabyan Понедельник, 13 января 2020 г.