«Վերելք»․ Մենք լիարժեք գործող պետական կառույցներ չունենք (տեսանյութ)

Ահազանգեր են հնչում, թե Փաշինյանը երկրում մենիշխանություն է հաստատում՝ իրեն ենթարկելով պետական բոլոր կառույցները։ Արդյոք հիմնավո՞ր են այդ ահազանգերը։ «Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն օրենքներին հղումներ անելով՝ տալիս է այդ հարցի պատասխանը։ Ըստ նրա՝ մեր ժողովուրդը 1000 տարի պետություն չունենալով և գտնվելով օտարի գերիշխանության տակ, ձեռք է բերել այնպիսի մի մտահայեցակարգ (մենթալիտետ), որի վրա հնարավոր է միմիայն մենիշխանական համակարգ կառուցել։
Հաղորդման մեջ քննվում է մեր ժողովրդի վերջին 100 տարվա քաղաքական պատմությունը, երբ պետություն ենք ունեցել, և հիմնավորվում է, որ դրանք ևս փաստացի եղել են մենիշխանական, պետական լիարժեք կառույցներ չեն գործել, օրենքներն ու Սահմանադրությունը հիմնականում մնացել են թղթի վրա։
Ի՞նչ կերպ կարելի է ազատվել այս վիճակից և ունենալ նորմալ պետություն․ այս մասին՝ տեսանյութում։