Քիմ Քարդաշյանի քրոջ` Քորթնիի ինստագրամյան գրառումը զայրացրել է թուրքերին

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քորթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքի՝ փախլավայի լուսանկար, կատարելով հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, այս գրառումը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ․

«Փախլավան մեր կարմիր գիծն է. Չափդ մի անցիր»

«Փախլավան մերն է, մերն է մնալու»

«Փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» և այլն։

Նշենք, որ Քարդաշյան քույրերը հաճախ են հայտնվում թուրք օգտատերերի թիրախում։