Ես ծախսում եմ իմ բոլոր միջոցները` Թրամփից ազատվելու համար․ Մայքլ Բլումբերգ

ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ ծախսում է իր բոլոր միջոցներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ազատվելու համար: Այս մասին նա հայտնել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Գլխավոր նպատակս Թրամփից ազատվելն է: Ես ծախսում եմ իմ բոլոր միջոցները` Թրամփից ազատվելու համար… Դուք ցանկանում եք, որ ես ծախսեմ ավելի շա՞տ, թե քիչ: Այսքանը»,- ասել է Բլումբերգը:

Բլումբերգը նախագահական մրցապայքարին է միացել անցյալ տարվա նոյեմբերին և, ըստ լրատվամիջոցների, հեռուստատեսային գովազդի համար ավելի քան 200 մլն դոլար է ծախսել: Նշենք, որ դեմոկրատ թեկնածուների շրջանում նա զբաղեցնում է 5-րդ տեղը, դեմոկրատ թեկնածուների առաջին տեղում Ջո Բայդենն է:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերի 3-ին: