Հայտնի է Իրանում ուկրաինական օդանավի կործանման պատասխանատուն

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Թեհրանի օդանավակայանի մոտ ուկրաինական օդանավը խոցելու պատասխանատվությունը: Այս մասին հայտնել է կորպուսի ռազմա-տիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Խաջիզադեն, ով խոստովանել է, որ ցանկացել է մահանալ, երբ իմացել է տեղի ունեցած ողբերգության մասին:

«Երբ ես լսեցի ուկրաինական օդանավի կործանման մասին, ցանկանում էի մահանալ, որպեսզի տեղի ունեցած ողբերգությանն ականատես չլինեմ»,-ասել է նա:

Խաջիզադեի խոսքերով, Իրանի ՀՕՊ-ն ուկրաինական օդանավն ընկալել է որպես թևավոր հրթիռ. «Մենք ստանձնում ենք ամբողջ պատասխանատվությունը և պատրաստ ենք ենթարկվել ցանկացած որոշման, որը կկայացնեն իշխանությունները»: