Եվգենի Պետրոսյանի՝ շուրջ 28 տարի վարած «Смехопанорама» ծրագիրը փակվում է

Հայազգի դերասան Եվգենի Պետրոսյանը «360» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է համառուսաստանյան պետական հեռուստաընկերության (ВГТРК) որոշումը՝ «Սմեխոպանորամա» («Смехопанорама») ծրագրի թողարկումը դադարեցնելու մասին։

Ավելի վաղ համառուսաստանյան պետական հեռուստաընկերությունից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ դադարեցրել են «Смехопанорама» և «Утренняя почта» ծրագրերի արտադրությունը։ Այդ որոշման պատճառները և վերսկսման ժամկետները հստակեցված չեն։

Եվգենի Պետրոսյանի խոսքով, նա տեղյակ չի եղել այդ որոշման մասին, սակայն դրա մեջ նա արտառոց բան չի տեսնում։ «Ես դա հատուկ իրադարձություն չեմ համարում։ Շատ ծրագրեր դադարում են թողարկվել, հետո վերսկսվում են, և ոչ ոք դրա մասին չի գրում»,- ընդգծել է արտիստը։

Պետրոսյանը նշել է, որ կապ է հաստատել համառուսաստանյան պետական հեռուստաընկերության հետ և ստացել համապատասխան պարզաբանումներ։ Պետրոսյանի խոսքով, այս քայլը արվում է առավոտյան բլոգը խնայելու համար, դերասանը հավելել է, որ նրա մոտ առկա են երկու ամսվա պատրաստի նյութեր հաղորդման համար։ «Ես չգիտեմ, նրանք կթողարկեն հաղորդումը, չեն թողարկի, երևի կթողարկեն»,- եզրափակել է դերասանը։

Հիշեցնենք, որ «Смехопанорама» ծրագիրը 1994 թ․ի վեր եթեր է գնում, որի մշտական վարողն է Եվգենի Պետրոսյանը։

Լուսինե Այրապետյան