Դալմա Գարդեն մոլը չի գործի մինչև հունվարի 14-ը

Մոլի ղեկավարությունը մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից՝ օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար

Տեխնիկական աշխատանքներ կատարելու և Դալմա Գարդեն մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից ելնելով, այն չի աշխատի մինչև ս.թ. հունվարի 14-ը։ Այս մասին նշված է մոլի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Այնտեղ մասնավորապես գրված է․

«Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին:

Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար:

Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից:

Ցանկանում ենք հավաստիացնել, որ տվյալ պահին կատարվում են բոլոր քայլերը, որպեսզի Դալմա Գարդեն մոլը հնարավորինս շուտ վերսկսի բնականոն աշխատանքը:

Կրկին շնորհակալություն ենք հայտնում հավատարմության և մեր կողքին լինելու համար»: