Մաղձի էֆֆեկտը ուղղվելու է հենց Ձեր դեմ և դառնա պայքարի անընդունելի ձեռագիր և ոճ

Մի բան է լեգիտիմություն ունենալը և մեկ այլ բան է այդ լեգիտիմության հանրային աջակցության խաբկանք ստեղծելը: Պատահական չէ, որ ներկայիս կառավարության բնութագրիչ որակումների մեջ ամենահաճախ հանդիպող երևույթը հենց «ֆեյքակրատիան» է: Առավելևս, որ ժամանակի ընթացքում առավել բացահայտ են դառնում հենց այդ «թվացյալ աջակցության» ստեղծման կենտրոնների, այսպես կոչված, «ՊՈԱԿ-ային» բնույթը: Դա ենթադրում է, որ այս քաղաքականությունը, ինչպես խրախուսվում է բարձրագույն իշխանության կողմից, այնպես էլ ունի շոշափելի պետական ֆինանսավորում:

Վերջին երկու տարվա «սև-սպիտակիզմի», ինչպես նաև խրախուսվող և թանկարժեք «ֆեյքակրատիայի» իրական համազգային և ժողովրդական աղետ հանդիսանալու վտանգն իշխանությունները շարունակաբար չեն տեսնում: Չնայած վստահ եմ, որ չեն էլ տեսնելու, բայց այնուամենայնիվ ևս մեկ անգամ ցանկանում եմ հորդորել Թիվ Մեկ քաղաքական պատասխանատու՝ վարչապետին:

Վերջ տվեք այս դեստրուկտիվ, այլասերող ֆեյքակրատիային: Դուք նախ և առաջ հաղթել եք, բայց երբեք էլ չեք հաղթելու վիրտուալ իրականությունում: Դեռ ավելին արդեն իսկ նշմարելի են այդ պարտության կանխանշանները, որոնք խորտակում են քիչ թե շատ արժեքավոր ամենը: Սակայն դուք՝ դեռևս կարող եք և պետք է վերջ տաք ազդեցության և լոբբիստական թմրադեղի այս համակարգվող գործունեությանը: Այն մեծագույն վնասը, որը այս «ֆեյքակրատիան» է հասցնում մեր սոցիումին, տեսակին, ընկալումներին և քաղաքական մշակույթին, այլևս կարող է անվերականգնելի լինել: Ասում եմ շատ ուղիղ, բոլորը խոսում են և տեսնում են Ձեզ անբնական աջակցող և անմարդկային անտոգոնիզմ սերմանող «ֆեյքերի» և դրանք կառավարող «ֆեյքֆաբրիկաների» մասին: Սրան պետք է վերջ տալ, որքան էլ դա Ձեզ համար անցանկալի լինի՝ քաղաքական շահի և ժամանակակից քաղտեխնոլոգիաների ազդեցության առումով, կամ էլ չբխի Ձեր շահերից: Այս անհանդուրժողականության, չարության, մաղձի և հոգեբանական բռնության լաբորատորիաներին պետք է վերջ տալ: Անմարդկային երկուստեք ատելությունը և պրոպագանդան այլևս դարձել են անտանելի և չափազանց վտանգավոր: Շատ կարճ ժամանակ անց այս բաց թողնված «Ջինը» այլևս անկառավարելի է դառնալու և մաղձի էֆֆեկտը ուղղվելու է հենց Ձեր դեմ և դառնա պայքարի անընդունելի ձեռագիր և ոճ: Այս ամենի վերջը պետք է տաք հենց Դուք:

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

<CONCIGLIERI > շարք:………………………………………Մի բան է լեգիտիմություն ունենալը և մեկ այլ բան է այդ…

Опубликовано Vladimir Martirosyan Пятница, 10 января 2020 г.