Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Աշոցք-Բավրա ավտոճանապարհը:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։