Իտալիայի արտգործնախարարը պարզաբանել է, թե ինչու չի ստորագրել Լիբիայի հռչակագիրը

Կահիրեում Լիբիայի հարցով նախարարների հանդիպման վերջնական հռչակագիրը Իտալիան չի ստորագրել, քանի որ այն չափազանց անհավասարակշիռ է։ «ՌԻԱ Նովստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն։

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները, հղում անելով  պատվիրակության աղբյուրներին, հայտնել էին, որ Դի Մայոն Եգիպտոսի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Հունաստանի գործընկերների հետ հանդիպմանը «փորձել է մեղմել մի շարք սուր կետեր» Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ հռչակագրում, քանի որ նա ցանկանում էր պահել հավասարակշռությունը խաղաղ գործընթացում, որը կոչվել է Բեռլինյան՝ «ի պատիվ» լիբիական կարգավորման վերաբերյալ առաջիկա հանդիպման վայրի։

Ինչպես տեղեկացրել էինք, հունվարի 8-ին Կահիրեում Լիբիայի հարցով հանդիպում է տեղի ունեցել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարների միջև։

Լուսինե Այրապետյան