Բուհական համակարգի խրոնիկ հիվանդությունները․․․

Ասում են պատմությունը կրկնվելու հակում ունի, ու ինչպես ցույց են տալիս զարգացումները ապօրինության պատմությունը ևս հակված է կրկնվել։

Բոլորովին վերջերս հանգուցալուծվեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժ/պ-ի խնդիրը, որը արդյունք էր բավականին մեծ ճնշման։

Խնդրի կրկնությունը եղավ Շիրակի պետական համալսարանում, որը շարունակում է մնալ առկախված։ Այստեղ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը ապօրինի ռեկտոր է, նա ընտրություն չանցած ռեկտոր է, նա ռեկտորի ցենզին չբավարարող ռեկտոր է, նա պաշտոնավարում է միայն Ասպարեզ մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի հովանավորչության շնորհիվ ու վերջինիս ջանքերով է այդ պաշտոնում հայտնվել։ Այս գործընթացում իրենց դերակատարումն են ունեցել նաև իմքայլական որոշ պատգամավորներ։ Ռեկտորից զատ ապօրինի է նաև ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդը, ով որոշումներ է ընդունում առանց օրենքով նախատեսված քվորումի։ Այս դրվագներով դատարանում քննվում են համապատասխան հայցեր, բացի այդ ներկայացրել էինք հանցագործության մասին հաղորդում։ Սակայն նախկին օրինակով դատարանները ընդունում են կասկածելի ծագմամբ որոշումներ, քրեական գործ չի հարուցվում։ Անհասկանալի է իրավասուների անգործությունը նման ծավալի ապօրինությունների մեջ։ Դրանից ավելի շատ անհասկանալի է, թե ինչու է Երվանդ Սերոբյանը հայտնվել այդ պաշտոնում։ Հիշեցնեմ նաև, որ Երվանդ Սերոբյանը Նոր Հայաստան Նոր հայրապետ շարժման համակարգող Կարեն Պետրոսյանի քեռին է, իսկ վերջինս էլ ղեկավարում է Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը։ Երևի հակապետական և հակահայկական շարժումը ապահովելու ծառայության համար են այս անձիք հայտնվել ԲՈՒՀ-ի ղեկավարի պաշտոններում։ Նման իրավիճակը անթույլատրելի է կստանա համապատասխան հակաքայլեր։ Շուտով ապօրինությունների ողջ շղթան կներկայացնեմ հանրությանը, իսկ դերակատարնեն են Արայիկ Հարությունյանը, Լևոն Բարսեղյանը, ԱԺ պատգամավորներ, ԲՈՒՀ-ի ղեկավարներ և այլն։ Հուսով եմ՝ խնդիրը կինքնակարգավորվի և վիրահատական միջամտության կարիք չի առաջանա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Շիրակի պետական համալսարան/Shirak State University
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից։

Բուհական համակարգի խրոնիկ հիվանդությունները․․․Ասում են պատմությունը կրկնվելու հակում ունի, ու ինչպես ցույց են տալիս…

Опубликовано Alexandr S. Kochubaev Четверг, 9 января 2020 г.