«Կեղծ լուրից բնական է, որ ադրբեջանական կողմը փորձելու է օգտվել»․ իրանագետ (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է իրանագետ, արևելագետ Ահարոն Վարդանյանը։

Հարցազրույցի ընթցում արևելագետը շեշտեց․ «Կեղծ լուրից բնական է, որ ադրբեջանական կողմը փորձելու է օգտվել, քանի որ փորձում է հայկական կողմի նկատմամբ ձեռք բերել քարոզչական գերակայություն հենց Իրանի հատվածում։ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, շրջափակման մեջ վերցնել Հայաստանին, և Հայաստանի հարավային սահմանը Հայաստանի համար այն եզակի դարպասներից է, որը ճեղքում է այդ շրջափակումը, և ադրբեջանական կողմը, շատ լավ հասկանալով դա, փորձում է այս հատվածն էլ փակել ու վատթարացնելով հայ-իրանական հարաբերությունները՝ նմանատիպ կեղծ լուրերով փորձել հասնել ինչ-որ արդյունքի, չնայած վստահ եմ, որ չի հաջողվի, քանի որ հայկական կողմի ջանքերով ակտիվ աշխատանքների շնորհիվ, տարբեր մակարդակներով այդ հակաքարոզչությունն ամբողջովին չեղարկվեց և ներկայումս Իրանում շատ դրական ֆոն կա և գոհ են հայտարարություններից, ցավակցական ուղերձներից ու Հայաստանի վերաբերմունքից։ Պարզապես այլ հարց է, որ ադրբեջանական կողմը միշտ փորձելու է օգտվել նմանատիպ իրավիճակներից ու դրան միշտ պետք է պատրաստ լինել։ Ի վերջո` ներկայիս պատերազմներում հաղթում են նաև քարոզչությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։