Արամ Առաջինը 2020-ը կհռչակի «Հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի»

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը 2020 թվականը հռչակել է «Հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի»: Կիլիկիո կաթողիկոսարանի կայքից տեղեկանում ենք, որ հունվարի 12-ին Սուրբ և Անմահ պատարագի ընթացքում Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Նորին Սրբությունը կընթերցի հռչակագիրը։

Նույն հռչակագիրը նաև պետք է ընթերցվի թեմերի եկեղեցիներում: