Խնդիրը սառեցվեց, սակայն լուծում չստացավ (տեսանյութ)

«Պետք է արձանագրենք, որ երկու կողմն էլ բավական խոհեմություն ցուցաբերեցին ստեղծված իրավիճակում»,- այս տեսակետն արտահայտեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով Իրաք-ԱՄՆ հակամարտությանը։ Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարության մասին՝ իրանագետն ընդգծեց, որ շրջանառվող խոսակցությունները, թե դա ԱՄՆ-ի կողմից հետքայլ էր, այդքան էլ այդպես չէ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումներից հետո դիմել էր իր ժողովրդին։

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ, որոնք կգործեն այնքան ժամանակ, մինչև «այդ երկիրն իր վարքը չփոխի»։

Թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը՝ Թրամփը չի պարզաբանել։

Անդրադառնալով Իրաքում ամերիկյան բազաներին հասցված հարվածների թեմային` Թրամփն ընդգծել էր, որ ոչ ոք չի տուժել, բազաներին հասցված վնասը նվազագույն էր, և Ամերիկայի ժողովուրդը պետք է գոհ ու շնորհակալ լինի։

ԱՄՆ նախագահի խոսքով` Իրանը կարծես թե որոշել է նահանջել, և դա լավ է հակամարտության բոլոր կողմերի ու ամբողջ աշխարհի համար։

Թրամփը հերթական անգամ հիշեցրել էր գեներալ Սուլեյմանիի մասին` հայտարարելով, որ նրան վաղուց էր պետք վերացնել, իսկ նրա սպանությունը մեսիջ է ամբողջ աշխարհի ահաբեկիչներին։ ԱՄՆ նախագահի խոսքով` Սուլեյմանին` որպես « Ալ Ղուդս» ստորաբաժանման ղեկավար, հարձակում էր նախապատրաստում Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա, սակայն զինվորականներին հաջողվել է կանխել դա։

«Սուլեյմանին նոր հարվածներ էր նախապատրաստում ամերիկյան թիրախները խոցելու համար, բայց մենք նրան կանգնեցրինք»,- հայտարարել էր Թրամփը։

ԱՄՆ նախագահը կոչ է արել դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը աշխարհն ավելի ապահով կդարձնի։

Մանրամասները՝ տեսանյութում