Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերն այսուհետ հնարավոր կլինի հաստատել վկայի ցուցմունքով

Այսօր Կառավարության նիստում քննարկվեց «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթին հավանություն տալու հարցը։

Առաջարկվող փաթեթով՝ «Նոտարիատի մասին օրենքում» նախատեսվում է փոփոխություն, քաղաքացիական դատավարության օրենսգրքում և քրեական օրենսգրքում լրացում։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դիտարկմամբ, պրակտիկայում լինում են դեպքեր, երբ իրավաբանական նշանակության փաստերը հնարավոր չէ հաստատել սովորական պայմաններում, և քաղաքացին ստիպված է լինում իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատել նոտարական կամ դատական կարգով, օրինակ ծննդյան գրանցման, ժառանգության, ամուսնալուծության և այլն։

Այս նախագծով առաջարկվում է՝  նշված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատել վկայի ցուցմունքով, և վկայի տվյալ ցուցմունքի հաստատման կարգն է նախատեսվում։ Սուտ վկայության դեպքում նախատեված է քրեական պատասխանատվություն։

Որոշումն ընդունվեց միաձայն։

Լուսինե Այրապետյան