2020-ի հուլիսի 1-ից առաջին և 2-րդ երեխայի միանվագ նպաստը կկազմի 300 հազ․ դրամ

Այսօր Կառավարության նիստում զեկուցվող հարցերի քննարկման ժամանակ ընդունվեց որոշում ըստ որի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 150 հազար դրամով։ Վարչապետի դիտարկմամբ՝ այս ուղերձով փորձում են խթանել ծնելիության բարձրացմանը, համապատասխան հմտություններ ունեցող  մայրերի համար հնարավորություն է ստեղծվում, հնարավորինս արագ վերադառնալ աշխատանքի։ Փաշինյանը ընդգծեց, որ այս որոշումը կանանց ներգրավվածությունը հանրային, տնտեսական կյանքում մեծացնելու կառավարության գաղափարախոսության հերթական արտահայտություններից մեկն է։