Մեր տարածաշրջանը վառոդի տակառի վրա է, եթե այն պայթեցվի, այդ պայթյունի ալիքը նաև մեզ է հասնելու (տեսանյութ)

Եթե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հարձակման հետևանքով Հայաստանը լուրջ վնաս կրի, Միացյալ Նահանգները մեր երկրում ընկալվելու է որպես թշնամի

Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սադրանքով սկսված իրադարձությունների զարգացումը և լարվածության սրընթաց աճը մոտ է երկու պետությունների միջև լայնամասշտաբ պատերազմի բռնկման։ Կասկածից դուրս է, որ այդ դեպքում այն կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի, որը կարող է նույնիսկ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգ պարունակել։

Իրանա-ամերիկյան բախման առաջին դրսևորումների, սադրանքի պատճառի, Հայաստանին և Արցախին այդ ամենի համատեքստում սպառնացող վտանգների, դրանց ՀՀ ղեկավարության ու բնակչության պատրաստվածության, ինչպես նաև այս ամենին առնչվող այլ հարցերի շուրջ է LIVEnews.am-ի տաղավարում մեր զրույցը ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։

Ինչպես փորձագետը նշեց, Փաշինյան Նիկոլը՝ բերանը մինչև ականջները բացած, խաղաղության, զսպվածության կոչ էր անում Իրանին, երբ այնտեղ սուգ և ողբ էր, որպես Հայաստանի և Արցախի անվտանգության համար պատասխանատու, նրա պահվածքը բոլորովին համարժեք չէր իրավիճակին։

Մանրամասները՝ տեսանյութում