ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան կբացվի Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան կբացվի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:

«Սգո մատյանը բաց կլինի այսօր՝ 15:00-17:00-ը, և վաղը ժամը 11:00-13:00-ը»,-նշել են դեսպանատնից։