Քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ միջնորդության քննարկումը սկսվել էր դեռ 2019 թ․ դեկտեմբերին, սակայն դատարանը նիստը հետաձգել էր։