Գարեգին Բ-ն ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին։

«Մեր վշտակցությունն ենք բերում Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Թող Աստված խաղաղության մեջ հանգչեցնի նրանց հոգիները»,- ասված է կաթողիկոսի ցավակցական խոսքում։