«ՔԿՀ-ներում մոլախաղերը բացառելն առկա ռեսուրսներով անհնար է»․ Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ճեպազրույցի ժամանակ խոսեց ՔԿՀ-ներում արտոնյալ լինել–չլինելու մասին։

«Չկան խցեր, որոնք չեն խուզարկվում»,- ասաց նախարարը։

Արտակ Զեյնալյանը նշեց նաև, որ սեղանի խաղերը թույլատրված են, բայց թե բանտարկյալներն արդյոք փողո՞վ են խաղում, գրեթե անհնար է հետևել։ Ընդհանուր առմամբ, ապօրինի իրերի շրջանառությունը և մոլախաղերն առկա ռեսուրսներով բացառելն անհնար է, կարծում է Արտակ Զեյնալյանը՝ հիշեցնելով աշխատակիցների ցածր աշխատավարձերն ու կոռուպցիոն ռիսկերը, որոնք խորանում են ցածր աշխատավարձերի պատճառով։

Նախարարի տեղեկացմամբ, արդարադատության նախարարությունը մշակել է քրեակատարողական համակարգի կատարելագործման ծրագիր։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 100 մլն եվրո։ Առայժմ նման ֆինանսական միջոցներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում