Զեյնալյանը՝ «Արմավիր» ՔԿՀ–ում հանցավոր մեքենայությունների մասին (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է «Արմավիր» ՔԿՀ-ում հանցավոր մեքենայությունների առնչությամբ Ազգային անվտանգության ծառայության մերկացումը։

Հիշեցնենք, որ խոսքը տասնյակ մեքենայությունների մասին է, որոնք կատարվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

«Եթե չկա օդափոխման համակարգ խցում և ներսում շոգ է, այստեղ, առանց որևէ կոռուպցիայի, անհրաժեշտ է բացել կերակրադռների պատուհանները։ Այստեղ ի՞նչ ապօրինի բան կա։ Եթե խցում բանտարկյալ չկա, ի՞նչ տարբերություն՝ խուցը փա՞կ է, թե՞ բաց։ Կամ՝ խցում ինչ-որ բան են այրել ի նշան բողոքի։ Հարկավոր է, չէ՞, բացել պատուհանը, որպեսզի բանտարկյալները չխեղդվեն»,- վրդովվել է Արտակ Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում