«Փոխադարձ հարգանք ունենք Վլադիմիր Գասպարյանի հետ»․ Արգիշտի Քյարամյան (տեսանյութ)

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քավոր–սանիկական հարաբերություններ չունենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։

«Ես որևէ մեկի հետ իմ արյունակցական, ազգակցական, քավոր–սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում և երբևէ թաքցնլու առիթ չեմ ունեցել, բարոյական էլ չեմ համարում նման կապերը թաքցնելը կամ որևէ կերպ խուսափելը դրանցից,–ասաց նա։- Ես ինքս փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն քավոր–սանիկական հարաբերություններ չունենք։ Եթե ունենայի, մեծ սիրով կբարձրաձայնեի»։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Արգիշտի Քյարամյանը Վլադիմիր Գասպարյանի սանիկն է։

Մանրամասները՝ տեսանյութում