«Անապահով ընտանիքները թոշակի պատճառով նպաստից չեն զրկվի»

Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն կենսաթոշակի ու նպաստների չափերը կառավարության որոշմամբ սահմանվել են 25 500 դրամ, ինչի արդյունքում անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքների բալերը որոշ չափով բարձրացել են։ Դրա պատճառով այդ ընտանիքները կարող են զրկվել անապահովության նպաստից։

ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակը շտկելու ու անապահով խավի իրավունքները պաշտպանելու համար այսօր որոշեց համապատասխան փոփոխություններ կատարել ընտանիքների անապահովության գնահատման 2014թ․ ընդունված կարգում։

Փոփոխությունների արդյունքում 2019թ․ հունվարի 1-ից սահմանված կենսաթոշակի նվազագույն չափն այլևս չի դառնա անապահով քաղաքացիներին նպաստից զրկելու պատճառ: