Բակո Սահակյանը մասնակցել է գիտական կարևոր շնորհանդեսի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Միջոցառմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: