Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությանը գործածվելու են նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ, ուղղաթիռներ և կործանիչներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջիկա օրերին Ադրբեջանում տեղի է ունենալու Թուրքիայի հետ համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն, «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» համատեղ զորավարժությանը գործածվելու են երկու երկրների զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ, զրահամեքենաներ, հրետանի, ականանետեր, ուղղաթիռներ և կործանիչներ: Զորավարժությունը կազմակերպվում է Ադրբեջան-Թուրքիա ընդլայնվող ռազմական համագործակցության շրջանակում։

Մայիսի 1-3-ը նախատեսված մարտավարական զորավարժությանը մասնակցելու համար ապրիլի 21-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը:

Ի հավելումն Ադրբեջանի հետ ընդլայնվող ռազմական համագործակցության, Թուրքիան, որոշ լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, ջանքեր է գործադրում Նախիջևանում ռազմահանգրվան ստեղծելու ուղղությամբ: