Ձյուն, մառախուղ, փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել, որ ապրիլի 22-ին, ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (առկա է մառախուղ, տեսանելիությունը 500 մ):

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան, Գորիս և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում ձյուն է տեղում:

Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս քաղաքներում առկա է մառախուղ: