Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, շնորհավորական ուղերձում մասնավորապես գրված է․

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում»։